«007 գործակալ» Ջեյմս Բոնդի մասին նոր գրքի հեղինակը բրիտանացի գրող Էնթոնի Հորովիցն է: Հորովիցին նոր գիրք գրելու առաջարկությամբ դիմել են Ջեյմս Բոնդի կերպարի հեղինակ Յան Ֆլեմինգի հաջորդները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Հորովիցը գիրքը կգրի Ֆլեմենգի սցենարի հիման վրա, որի մոտիվներով հեռուստանովելն այդպես էլ չնկարահանվեց:
«Մահ անիվների վրա» սերիալի գործողությունները պետք է ընթանային 1950-ականներին, Գերմանիայում, ավտոարշավի հրապարակում: Ըստ հեղինակի, Բոնդը պետք է կանխեր բրիտանացի հայտնի ավտոարշավորդ Սթրիլինգ Մոսայի ավտովթարը: Ֆիլմում բացասական կերպարը պատկանում է ռուսներին: Սցենարը, որի վրա պետք է աշխատի Հորովիցը, երբեք չի հրատարակվել:
«Միթե ես կարող էի հրաժարվել Ջեյմս Բոնդի մասին նոր գիրք գրելու առաջարկությունից»,- ասել է Հորովիցը` հավելելով, որ «007 գործակալի» պատմությունները շատ խորը հետք եւ ազդեցություն են թողել թե` իր կյանքի, թե` մասնագիտական գործունեության վրա:
Նախատեսվում է, որ գիրքը կհրատարակվի 2015թ. սեպտեմբերի 8-ին: