Բուենոս Այրեսի Վիլլա Կրեսպո թաղասում անցկացվել է 17-ժամանոց հայկական պարերի փառատոն «Villa Crespo հայկական պարեր» խորագրով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com-ը, միջոցառման կազմակերպիչները Արգենտիահայ երիտասարդների միությունն ու հայկական ավանդական պարերի «Նաիրի» պարային համույթն է: Բացի պարային ներկայացումներից, ցուցադրվել են նաեւ արգենտինահայ երիտասարդների ձեռքի աշխատանքներ և հայկական ազգային ուտեստներ:
«Շուրջ 100 տարի առաջ, երբ մեր պապերն ու տատերը փրկվելով ցեղասպանությունից` հայտնվել են Արգենտինայում Վիլա Կրեսպո թաղամասը հայ փախստականներին շատ լավ է ընդունել և իր դռները բացել հայերի առջև: Հենց այդ պատճառով, որոշեցինք նման կերպ Հայ ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ նման տոնակատարություն կազմակերպել եւ շնորհակալություն հայտնել»,- ասել է միջոցառման կազմակերպիչներից Շանթ Դոլմաջյանը: