Օրերս հայր դարձած դերասան Աբել Աբելյանն այսօր տոնում է ծննդյան 36 -ամյակը: Տարդարձի կապակցությամբ առաջինը կնոջից շնորհավորական բարեմաղթանքներ լսած Աբելը ESem.am-ի հետ զրույցի ժամանակ շտապում էր ռեստորաններից մեկում ընտանիքի անդամների ու ընկերների հետ նշելու իր տոնը:
«Ամուսնությունից հետո ամեն տարի ծննդյան առաջին շնորհավորանքն ու նվերը կնոջիցս` Օլյայից եմ ստանում, որին հաջորդում է ընկերներիս ու հարազատներիրս զանգերն ու հաղորդագրությունները: Այս տարի էլ բացառություն չէր. կեսգիշերից մինչև 01:00-ն պատասխանեցի մտերիմներիս զանգերին ու գնացի քնելու, որ առավոտյան ի վիճակի լինեի մյուսներին էլ պատասխանել:)»,-ESem.am-ին ասաց Աբելը:
Դերասանի հավաստմամաբ` առաջին անակնկալ նվերն էլ կնոջից է ստացել: «Առաջին նվերն էլ Օլյան է նվիրել: Չեմ սիրում նվերներից խոսել, դրա համար չեմ ասի` ինչ էր պատրաստել ինձ համար:),- նշեց դերասանը` հավելելով,-երբեք նվերներին ուշադրություն չեմ դարձրել, ինձ համար կարևորը ուշադրությունն է, որ չի մոռացել ու հաճելի ինչ-որ բան է պատրաստել ինձ համար: Կարծում եմ` թանկ նվերները շատ պարտավորեցնող են»:
Երեխաների լույս աշխարհ գալուց հետո երազանքները միայն նրանց հետ կապող դերասանն այս տարի ծննդյան տորթի մոմերը փչելիս ընտանիքի հետ կապված երազանք կպահի: «Ընտանիք կազմելուց հետո երազանքներս միայն կնոջս ու որդիներիս հետ են կապված: Տորթի մոմերը փչելիս էլ նրանց կհիշեմ: Ես էությամբ նախաձեռնող, պրպտող մարդ եմ ու բնականաբար շատ երազանքներ ունեմ, որոնք Աստծո օգնությամբ հերթով կիրականացնեմ»,- նշեց նա:
Դերասանի ծննդյան խնջույքին այսօր հայտնի հյուրեր չեն լինելու, իսկ մտերիմ ընկերոջ` դերասան Սոս Ջանիբեկյանի հետ, վաղն է նշելու: «Սոսն առաջիններից էր, ով շնորհավորեց ինձ, բնականաբար, նրան էլ հրավիրեցի, բայց քանի որ նրա օրը գերզբաղված էր ու չէր կարող ներկա լինել` չհամառեցի: Նրան վաղը կհանդիպեմ:)»,- եզրափակեց դերասանը:
ESem.am-ը շնորհավորում է Աբելին և երազանքների իրականացում մաղթում:
Շնորհավորեց Մերի Պողոսյանը