Մոսկվայի Կինոյի տանը սեպտեմբերի 29-ին բացվում Է «Կրոկ» անիմացիոն ֆիլմերի քսանմեկերորդ միջազգային փառատոնը: Այս տարի այն նվիրված է սկսնակների և կինոդպրոցների ուսանողների ստեղծագործությանը, պատմել են ստուգատեսի կազմկոմիտեում:
Այստեղ ստուգատեսին մասնակցության շուրջ 900 հայտ է ստացվել 50 երկրներից: Արդյունքում փառատոնի ծրագրում տեղ է գտել 140 մուլտֆիլմ 37 երկրներից:
«Կրոկ-2014»-ի ժյուրի կազմում են այնպիսի ռեժիսորներ և նկարիչներ, ինչպիսիք են Գիլ Ալկաբեցը (Գերմանիա), Մաուրո Կառարեն (Իտալիա), Դմիտրի Վիսոցկին (Ռուսաստան), Վլադիմիր Լեշչևը (Լատվիա), Անատոլի Լավրենինշինը (Ուկրաինա):
Ըստ ավանդույթի՝ փառատոնի բացման հաջորդ օրը դրա մասնակիցներն «Ալեքսանդր Ռադիշչև» ջերմանավով կմեկնեն ուղևորության Վոլգայով: Նրանք կանգ կառնեն Տվերում, Միշկինոյում, Ուգլիչում, Տուտաևում, Կոստրոմայում և Յարոսլավլում: Այդ քաղաքներում հանդիսականները կկարողանան դիտել մրցութային ծրագիրը, ինչպես նաև մասնակցել վարպետության դասերին:
«Կրոկն» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն Է, որը 1989 թվականից անցկացվում և Ռուսաստանում և Ուկրաինայում: 1991 թվականից փառատոնը կազմակերպվում է ջերմանավերում՝ ԱՊՀ-ի գետերով ճամփորդությունների ընթացքում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: