Հոլիվուդում վերջին օրերին ամենաքննարկվող իրադարձությունը դերասան Ջորջ Քլունիի և փաստաբան Ամալ Ալամուդինի հարսանեկան արարողությունն է, որը տեղի է ունեցել Վենետիկում: Հարսանիքից մեկ օր անց զույգը զբոսնել է Վենետիկում: Ամալ Ալամուդինը զբոսանքի էր դուրս եկել "Giambattista Valli" բրենդի գեղեցիկ զգեստով: