Ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սերդյուկը, այս անգամ հարձակվել է իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի վրա։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ լրագրողի հարձակման «զոհ» են եղել նաև դերասաններ Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն և հոլիվուդյան այլ աստղեր:
Սեդյուկը Քարդաշյանի վրա հարձակվել է այն ժամանակ, երբ նա իր ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի հետ ժամանել էր Փարիզ` մասնակցելու "Balmain" բրենդի ցուցադրությանը, որը պետք է տեղի ունենար Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում: Ուկրաինացի լրագրողը Քիմին մոտեցել է այն ժամանակ, երբ վերջինս դուրս է եկել մեքենայից: Սեդյուկը քաշել է Քիմի մազերը և փորձել նրան գցել հատակին: Սակայն Քիմի թիկնապահներին հաջողվել է նրան «փրկել» լրագրողի հարձակումներից: