Խնամված մաշկը գեղեցիկ լինելու առաջին նախապայմանն է: Մեր մաշկը մշտական խնամքի կարիք ունի: Եղանակային պայմանների փոփոխությամբ պայմանավորված այն բավականին շատ է տուժում: Մաշկի «դեպրեսիայից» խուսափելու համար ESem.am-ը քեզ առաջարկում է առողջարար մի քանի դիմակ, որոնք կարող ես հեշտությամբ պատրաստել տնային պայմաններում:

Վարունգային սպիտակեցնող դիմակ

 

 

Վարունգը հայտնի է իր սպիտակեցնող և թարմացնող հատկություններով: Օղակաձև  կտրատված վարունգը կարող ես դնել դեմքիդ` հաճախակի փոխելով դրանք թարմ օղակներով: Կարող ես նաև օղակներն ուղղակի քսել դեմքիդ, պարանոցիդ:

Կարելի է նաև քերել վարունգը, զանգվածը դնել անձեռոցիկի վրա, այնուհետև անձեռոցիկը դնել դեմքին:

Կիտրոնի դիմակ


Այս դիմակը կօգնի հատկապես յուղոտ մաշկ ունեցողներին: Կիտրոնի հյութը ոչ միայն սպիտակեցնում է մաշկը, այլև մաքրում այն տարբեր գունային պինգմենտներից: Կիտրոնի քամած նյութը հարկավոր է խառնել  ձվի սպիտակուցի հետ. 1 թեյի գդալ հյութին պետք է խառնել 1 ձվի սպիտակուց: Որքան լավ է հարած ձուն, այնքան լավ է այն «նստում» մաշկին: Պահիր այն դեմքիդ այնքան ժամանակ, մինչև կզգաս, որ մաշկդ ձգվում է և լվա այն սառը ջրով:

Դիմակ մաղադանոսից

 


Այս դիմակը հապատասխանում է չոր մաշկ ունեցողներին: Մաղադանոսից դիմակ պատրաստելու 3 տարբերակ կա.

Առաջինը` մաղադանոսից պատրաստում ենք թուրմ, սառեցնում, այնուհետև կանաչին դնում ենք դեմքին, իսկ թուրմով լվացվում ենք առավոտյան և երեկոյան:

 

Երկրորդ` մանրեցնում  ենք մաղադանոսը, մեկ ճաշի դդալ մաղադանոսըխառնում ենք մեկ ճաշի գդալ թթվասերի հետ, դեմքին տարծելուց հետո պահում 15 րոպե:

 

Երրորդ`մեկ ճաշի գդալ  մանրացրած մաղադանոսը  խառնում ենք մեկ ճաշի գդալ մեղրի հետ, տարածում դեմքին և լվանում 15 րոպե անց::

Դեղձի սնուցող դիմակ

 

 

Վերցրու բավականին հասած մեկ միջին չափի դեղձ, քերիր այն և խառնիր 1-2 ճաշի գդալ թթվասերի հետ, որքան չոր է մաշկդ, այնքան յուղոտ թթվասեր է պետք քեզ: Ստացված զանգվածը քսիր երեսիդ, եթե այն մի փոքր ջրիկ է ստացվել, կարող ես դեմքիդ դնել անձեռոցիկի կամ թանզիֆի օգնությամբ: 10-15 րոպե պահելուց հետ լվա սենյակային ջերմաստիճանի ջրով:


By Tina