Bravo.am-ը գրում է.
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակի կապակցությամբ Նարեկացի արվեստի միությունը Երեւանում կազմակերպել էր Մանսուրյանական օրեր, որոնք ամփոփվել են գալա համերգով:
ՆԱՄ-ում Տիգրան Մանսուրյանի արվեստին նվիրված դասախոսություններ են կարդացել Աշոտ Զոհրաբյանը, Մհեր Նավոյանը եւ Արթուր Ավանեսովը, իսկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգի ընթացքում ելույթ են ունեցել «Խաչատրյան» տրիոն, Հասմիկ Վարդանյանը, Աննա Մայիլյանը, Էլեն Կիրակոսյանը եւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը` Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
Ի դեպ, միջոցառման ժամանակ նաեւ ներկայացվել է կոմպոզիտորի խմբերգերի ձայնասկավառակը, որը եւս թողարկել է Նարեկացի արվեստի միությունը. «Սկավառակը պարունակում է Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Թումանյանի եւ Կոստան Զարյանի գործերի հիման վրա գրածս խմբերգերը: Ես Արագածին էի նայում եւ ինձ մեղավոր էի զգում, որ դեռ Իսահակյանի խոսքերով չեմ գրել…»: