BlogNewz.am-ը գրում է.
Կան մարդիկ, ովքեր չեն ուզում մեծանալ, ոմանք էլ պարզապես չեն կարողանում: Ինչ խոսք, հասուն մարդ լինելը հեշտ բան չէ: Դրա համար ամենաքիչը 20 տարի է պահանջվում, երբեմն էլ` մի ողջ կյանք: Հաճախ այնպես է պատահում, որ մարդ ակամայից է հասունանում կամ էլ հասուն ծնվում է: Իսկ ինչպե՞ս իմանալ, թե արդյոք դու արդեն հասուն մարդ ես կամ գոնե հասուն մարդ դառնալու ճանապարհին ես: Պարզապես ընթերցի՛ր այս հոդվածը, և եթե համապատասխանում ես կետերի մեծ մասին, ուրեմն հանգիստ կարող ես հասուն համարել քեզ:
1. Դու սակարկում ես խանութներում
Առաջ դու վազում էիր ամենաթանկ ապրանքի հետևից: Դու կամաչեիր կրել անհայտ բրենդի հագուստ: Դու չափից ավելի շատ ուշադրություն էիր դարձնում գնապիտակին: Չգիտես ինչու համոզված էիր, որ եթե ապրանքը համեմատաբար մատչելի է, ուրեմն այն մի թերություն ունի: Անգամ եթե չունի էլ, էժանագին ապրանքով ինչպե՞ս գլուխ գովել ընկերական շրջապատում:
Այդպես հանկարծ հետ կմնաս գլամուրային մրցավազքից: Հարևան Գագոն ո՞վ է, որ «Lamborghini» վարի, իսկ դու հասարակ «BMW»: Նախկինում դու ավելի շատ փորձում էիր ուրիշներին զարմացնել քո ունեցածով, իսկ հիմա ավելի շատ մտածում ես քո սեփական հարմարավետության մասին: Դու սկսել ես ապրանքը գնելուց առաջ նայել նայել ոչ միայն բրենդին, այլև գնապիտակին, հարկ եղած դեպքում էլ սակարկել: Խնայված 10 դոլարն անգամ որոշակի բավարարվածության զգացում է առաջացնում:
2. Դու արդեն գիտես, թե որքան գումար կա քո դրամապանակում
Նախկինում դու անգամ քո դրամապանակի տեղը չգիտեիր: Թե՛ քո գլխում, թե՛ քո սենյակում այնպիսի խառնաշփոթ էր տիրում, որ որևէ բան իր տեղում չէր: Դու չէիր էլ հասկանում, թե ինչպես ու ինչի վրա էր ծախսվում գումարդ: Դու չէիր կարողանում առաջին անհրաժեշտության գնումները տարբերել երկրորոդական գնումներից:
Այդ իսկ պատճառով ֆինանսական խնդիրները քեզնից անպակաս էին, և դու ստիպված էիր շարունակ հույսդ դնել ծնողներիդ խնայողությունների կամ այս կամ այն ընկերոջ կողմից պարտքով տրված գումարի վրա: Հիմա դու սկսել ես ծանրութեթև անել ինչ-որ բան գնելուց առաջ: Ծնողներդ հաճելիորեն զարմանում են՝ տեսնելով, որ դու այլևս գումար չես վերցնում իրենցից:
Շարունակությունը` այստեղ: