Երգիչ Միհրան Ծառուկյանի անվան շուրջ նոր սկանդալ է հասունանում. նրա երկրպագուները բուռն քննարկում են երգչի մասնակցությունը "Full House" նախագծին:

 

Թեև «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի ավարտից մեկուկես տարի է անցել, սակայն երկրպագուների բացասական վերաբերմունքը Մերի Մակարյանի նկատմամբ այնքան մեծ է, որ նրանք կտրականապես չեն ցանկանում Միհրանին և Մերիին տեսնել միևնույն նախագծում: Որոշ օգատատերեր էլ փորձում են հանդես գալ ի պաշտպանություն Մերի Մակարյանի: Այդ օգտատերերի հրապարակումներից մեկն էլ Միհրանի զայրացած գրառման պատճառ է դարձել:

 

 

Երգիչը ֆեյսբուքի իր էջում մասնավորապես գրել է. «Շատ կցականայի չանդրադառնալ այս չափազանց տհաճ և էժան հոդվածին, սակայն ստիպված եմ: Անկեղծ ասած՝ չեմ հասկանում, թե ինչպես է այս որակի հոդվածը հայտնվել Blognews կայքում: Պարզ է՝ գործել է խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակը:  Այդ նույն տեքստն այսօր տեղադրվել էր իմ պաշտոնական էջի պատին՝ ոմն Անն Սարգսյանի կողմից, ով, պարզվեց, Մերի Մակարյանի ծանոթը կամ ընկերուհին է (նկարները ստորև): Վատ արձագանքներ ստանալով՝ տեքստի հեղինակը որոշել է գործն ավարտին հասցնել և չգիտեմ ինչ միջոցներով այն հանձնել  Blognews-ին:

 

 

Հիմա ամենակարևորը. ես, ստանալով առաջարկը և դեռ քննարկման փուլում տեսնելով իմ երկրպագուների, շատ սիրելի հանդիսատեսի և ժողովրդի բացասական արձագանքը, հրաժարվել եմ նկարահանվել նշված սիթքոմում, հետո հեռուստաընկերությունը և կազմակերպիչները վերանայել են դերասանական կազմը, արդյունքում՝ Մերի Մակարյանը չի  նկարահանվելու:

Չեմ ցանկանում պարզաբանել հոդվածում տեղ գտած մյուս անհեթեթ և անիմաստ մտքերը, քանի որ դրանք չափից դուրս ծիծաղելի են և անհիմն:

 

 

Ինչ վերաբերում է իմ անցյալին՝ ավելացնեմ, որ հանրության քաջ հայտնի է իմ և Մերի Մակարյանի անցած ճանապարհը, անցյալը, ներկան և «բարի» համբավը. չեմ ցանկանում ընդլայնվել... Մի ստիպեք ասել այն, ինչ ես ինձ երբեք թույլ չեմ տվել»: 


ESem.am