ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ՝ Ազգային պատկերասրահում սեպտեմբեր 16-ին կբացվի Դանիել Վարուժան Հեճինյանի՝ «Խաղաղության արվեստ» («Peace of Art») խորագրով անհատական ցուցահանդեսը: Միջոցառումը նվիրված կլինի Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին:


Դանիել Վարուժան Հեճինյանը հայտնի է ոչ միայն սփյուռքում, այլև հայրենիքում: Նա 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած և Սիրիայում օթևան գտած հայ ընտանիքի զավակն է: Սովորել է Գեղարվեստաթատերական ինստիտուտում:

 

Նա իր արվեստի և ստեղծագործությունների միջոցով աշխարհին է պատմում հայի ողբերգական  անցյալի  մասին:  2003-ին նա հիմնադրել է «Խաղաղության արվեստ» («Peace of Art») շահույթ չհետապնդող կրթական մարդասիրական կազմակերպությունը, որն էլ սկսած 2004-ից մինչ օրս հովանավորում է Հայոց ցեղասպանության հիշատա կին նվիրված վահանակների տեղադրումը Մասաչուսեթսի տարբեր քաղաքներում: