Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակի մասին լուրերը մեծ անհանգստություն առաջացրին նրա երկրպագուների մոտ:  Fashiony.ru  կայքը նոր մանրամասներ է հայտնել երգչուհու առողջական վիճակի մասին:

 

 

Ըստ Ժաննայի մտերիմ ընկերոհի  Օլգա Օրլովայի՝ երգչուհին բավականին լավ է զգում իրեն: Ժաննան հիմա գտնվում է Լատվիայում, արդեն ինքուրույն քայլում: Ընկերուհին պատմել է, որ երգչուհին  գնումներ է անում, մի քանի անգամ նույնիսկ մեքենա է վարել ինքնուրյուն, առավոտյան էլ նախաճաշ է պատրաստում իր հարազատների և ընկերների համար:)

 

 

Երգչուհու մոտ հայտնաբերված  ուռուցքն աստիճանաբար փոքրանում է, իսկ տեսողությունը վերականգնվել է գրեթե ամբողջությամբ, նա այլևս չի ընդունում հորմոններ և նիհարել է 12 կիլոգրամով:

 

Օլգան հայտնել է, որ Ժաննան վերադառնում է իր բնականոն կյանքին,  վերջերս  էլ կնքել է որդուն: Երգչուհու մտերիմները հավաստիացնում են, որ արդեն ուշ աշնանը Ժաննան կտեղափոխվի Մոսկվա:


By Tina