Գինեսի ռեկորդների գիրքը ներկայացրել է իր հոբելյանական հրատարակությունը: Առաջին անգամ գիրքը տպագրվել է 1955թ.: Այսօր այն հրատարակվում է 23 լեզունելով և բաժանվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում:
lenta.ru կայքը կազմել է նոր Guinnes World Records 2015-ի յուրահատուկ ռեկորդների ցանկը:«Արմենպրես» -ի
փոխանցմամբ՝ դրանց մեջ ընդգրկվել է աշխարհի ամենամեծ կիթառը, որի երկարությունը 13 մետր է, իսկ քաշը՝ 900 կգ:
Կալիֆոռնիայից Զակ անունով թութակը, որը մեկ րոպեում կարողացել է կտուցով գազավորված ըմպելիքի 35 շիշ բացել:
Աշխարհի ամենաերկար եղունգների ռեկորդը գրացնել է ամերիկացի երգչուհի Քրիստին Ուոլտոնը: Վերջին անգամ նա եղունգները կտրել է 1990-ին: Եղունգների երկարությունը գերազանցում է 7 մետրը:
Ամենաբարձարհասակ շունը Միչիգանից Զևն անունով շուն է: Նրա հասակը 1,12 մետր է, իսկ քաշը՝ մոտ 70 կգ:
Ամենաերկար լեզվի ռեկորդակիր է Նիկ Ստեբելը: Նրա լեզվի երկարությունը 10,1 սանտիմետր է:
Ամենաբարձրահասակ դեռահասը Բորկ Բրաունն է, ում հասակը 217 սմ է:
Աշխարհի ամենափոքր տունը անիվների վրա ստեղծել է Լոնդոնի բնակիչ Յանիկ Ռիդը: Տան երկարությունը 2,39 մետր է, բարձրությունը 1,53 մետր, լայնությունը 79 սմ:
Գոլֆի համար ամենաերկար ձողը ստեղծել է դանիացի Կարստեն Մաասը: Ձողի երկարությունը կազմում է 4,37 մետր: