Մարզկենտրոն Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում սեպտեմբերի 5-ին հանդես եկավ դերասնուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վադուհի Վարդերեսյանը: Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանը, ուսուցիչները, մտավորականները, արտաշատցի հանդիսատեսը, մարզային կառույցի ղեկավարները, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները մեկ անգամ ևս ըմբոշխնեցին մեծ դերասանուհու բարձրարվեստ կատարումները:

 

Միջոցառման սկզբում ներկայացվեց Վարդուհի Վարդերեսյանի կյանքը, բեմական գործուներությունը, էկրանին ցուցադրվեցին այն ֆիլմերը, որտեղ Վարդուհի Վարդերեսյանը խաղացել է կարևորագույն և գլխավոր դերերը: Այդ թվում. «Իմ սիրտը լեռներում է», «Պատվի համար», «Մոր սիրտը»: Այնուհետև, դերասանուհին ասմունքեց հատվածներ հայ դասականների ստեղծագործություններից: Կատարեցին հատվածներ «Սպարտակ» բալետից:

 

Դերասնուհին շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին, որը ոչ միայն արվեստասեր է, այլեւ մշակութային մտածողության տեր անհատ: Դերասանուհին ասաց, որ այլապես չէր կայանա այս երեկոն Արտաշատում: 

Երեկոյի հովանավորն էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

Լիլիթ Մաճկալյան