Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ ամեն տարի ավելի քան 800 000 մարդ ինքնասպանություն է գործում: Հետազոտության համաձայն՝ ինքնասպանությունը յուրաքանչյուր տարի ավելի շատ մարդկանց մահվան պատճառ է հանդիսանում, քան հակամարտությունները և բնական աղետները, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ժնևում կայացած շնորհանդեսի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում:


Զեկույցում ՄԱԿ-ի գրասենյակի առաջին թեման 172 երկրի ինքնասպանությունների տվյալների վերլուծությունն է եղել: Նպատակային է համարվել մինչև 2020 թ. ինքնասպանության տոկոսն իջեցնել 10-ով:

 

Հայտարարվել է, որ ինքնասպանությունը խոշոր, սակայն հաղթահարելի առողջական խնդիր է, որին իշխանությունները չեն կարողացել պատշաճ կերպով անդրադառնալ՝ պայմանավորված մի շարք բարդ գործոններով: