Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը խոստացել է ուժեղացնել iCloud ամպային ծառայության պաշտպանությունը ցանցահենների սկանդալից հետո, գրում է The Wall Street Journal թերթը: Թերթի հաղորդմամբ՝ սա Քուքի առաջին մեկնաբանությունն է կատարվածի շուրջ:


Apple ընկերության ղեկավարի խոսքով՝ ցանցահենները կոտրել են հայտնիների iCloud հաշիվները: Նրա խոսքով՝ Apple ID-ի և գաղտնաբառի արտահոսք ընկերության սերվերից չի եղել:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ցանցահենները սոցկայում հրապարակել են հանրահայտ հոլիվուդյան աստղերի մերկ լուսանկարները:


Քուքը նշել է, որ Apple-ն այժմ օգտվողներին էլեկտրոնային փոստի և push-հաղորդագրությունների միջոցով տեղեկացնելու է գաղտնաբառի փոփոխման, iCloud տվյալների վերականգման կամ այլ սարքից հաշվին միանալու փորձի մասին:

 

Apple-ը նախատեսում է նմանատիպ հաղորդագրությունների տարածումը երկու շաբաթից: Նոր համակարգը թույլ կտա օգտվողներին անհապաղ գործողությունների դիմել, այդ թվում՝ փոխել գաղտնաբառը և դիմել ընկերության անվտանգության ծառայությանը, հայտնել է Apple-ը: