Նախորդ աշնանն ամուսնացած դերասաններ Յուրի Իգիթխանյանն ու Անուշ Սարգսյանը ծնողներ են դարձել: Առաջնեկը լույս աշխարհ է եկել հուլիսի 12-ին: Երեխայի ծնունդը տեւական ժամանակ չբարձրաձայնելուց հետո նրանք լուսաբանումը վստահել են BRAVO.am-ին:
“Քառասունքի ավանդույթին հետեւել ենք` ոչ թե վախենալով չար աչքից, այլ երեխային ընտելանալու համար. միայն վերջերս ենք սկսել տանը հյուրեր ընդունել: Քառասուներորդ օրը նշեցինք մեր առաքելական եկեղեցում, իսկ մկրտությունը նախատեսում ենք իրականացնել նրա առաջին տարեդարձի օրը, քանի որ հիմա մեր ծնողներն արտերկրում են”,-մեզ հետ զրույցում հայտնել է Յուրին:
Դերասանը որդուն իր հոր պատվին անվանակոչել է Սերգեյ.“Տղաս մեզ շատ է երջանկացրել: Երբ ծնվեց, մեր բժիշկը` Անահիտ Սիրունյանը, ասաց, որ իմ պատճենն է` շեկ մազերով եւ կապույտ աչքերով, որոնց գույնը հագուստի հետ երբեմն փոխվում է: Անուշի եղբորն ու հայրիկին էլ նմանություն ունի. ոչ մեկիս չի նեղացրել:):
Շարունակությունը` այստեղ: