Bravo.am-ը գրում է.

 

Աստղիկ Սաֆարյանն իր 28-ամյակի առթիվ երեկ` սեպտեմբերի 3-ին, Բարսելոնի ամենաբարձր կետերից մեկում` տանիքում գտնվող սրճարանում, որն իր ամենասիրելի վայրերից մեկն է, ընտանիքի անդամների հետ նշել է ծննդյան տարեդարձը: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ տոնական օրվա համար ընտրել էր կապույտ զգեստ եւ նորաձեւության վերջին միտումներով կոշիկներ:

 
Աստղիկ Սաֆարյանը
 


Հոբելյարին առաջինը շնորհավորել է մտերիմներից մեկը.«Ողջ օրվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից բարեմաղթանքներով լի զանգեր, ծաղկեփնջեր, նվերներ եմ ստացել ընկերներիս, գործընկերներիս, ինչպես նաեւ հարազատներիս ու սիրելի երկրպագուներիս կողմից»:



Փոփ-ռոք երգչուհին այս տարեդարձի առթիվ պարաշյուտով թռչելու նվեր-առաջարկ է ստացել.«Դրան պետք է հոգեպես պատրաստվեմ, բայց համոզված եմ, որ շատ հետաքրքիր փորձություն կլինի:)»:

 
Աստղիկ Սաֆարյանը
 


Աստղիկի խոսքով` ծննդյան օրը երբեմն չի խուսափում ե՛ւ երջանկության, ե՛ւ տխրության արցունքներից.«Կախված է նրանից, թե որքան զգացմունքային եմ լինում այդ օրը, բայց այս անգամ ամեն ինչ դրական եւ հանգիստ մթնոլորտում էր: Լավ նշելու համար ինձ հարկավոր է բարձր տրամադրություն. եթե ուրախ ես, մնացած ամեն ինչ կատարյալ է թվում»:

 

Շարունակությունը` այստեղ: