Aroxj.am-ը գրում է.
Բերանի տհաճ հոտը այնքան տարածված է, որ այն նույնիսկ հատուկ անուն է ստացել՝ հալիտոզ: Տարբեր ուսումնասիրությունների համաձայն, այս խնդրով տառապում է մոլորակի բնակչության յուրաքանչյուր 4-րդ մարդը: Այս խնդրի հիմնական բարդությունը նրանում է, որ մարդը ինքը չի կարող իմանալ հոտի առկայությունը, քանի որ քթի ռեցեպտորները անընդհատ արտաշնչում են այն հոտը, որ կա բերանի խոռոչում և ժամանակի ընթացքում հոտառությունը չի կարողանում տարբերակել արդյոք դա տհաճ հոտ է, թե ոչ: Եվ առհասարակ հոտ կա, թե ոչ:
Դա անհնար է պարզել, եթե չհարցնեք ձեր կողքիններին, սակայն կա ևս մեկ միջոց՝ թուքը: Եթե ցանկանում եք պարզել արդյոք տհաճ հոտ կա, թե ոչ թքով պատեք գդալը, թողեք, որպեսզի այն չորանա այնուհետև հոտ քաշեք: Բերանից տհաճ հոտի առկայությունը, իհարկե, առաջին հերթին կարող է կապված լինել հիգիենայի բացակայության հետ, սակայն եթե դուքօրը երկու անգամ լվանում եք ատամները, սակայն հոտը դեռ կա՝ դա նշանակում է, որ կան որոշակի առողջական խնդիրներ կամ դուք ճիշտ չեք հետևում բերանի խոռոչին:
Շարունակությունը` այստեղ: