Tert.am-ը գրում է.
Սթիվ Ջոբսը՝ լեգենդար Apple կորպորացիայի համահիմնադիրը, այն մարդկանցից է, ով միշտ հոսանքին հակառակ է գնացել:
Շատերն են նրան աստվածացրել իր գաղափարների և նորարարությունների համար:
Cluber.com-ն առաջարկում է պարզապես հիշել Սթիվ Ջոբսի հայտնի խոսքերը, որոնք կրթել են հավակնոտ երիտասարդների մի սերունդ, ովքեր նույնպես ցանկանում են փոխել աշխարհը:
Առաջ ընթանալու և սխալների մասին
1. Եթե որևէ բան է արվել, և այն բավականին հաջող է ստացվել, պետք է գնալ առաջ, շարունակել, չկանգնել նույն տեղում երկար ժամանակ:
2. Չսխալվել՝ նշանակում է ոչ լիարժեք կյանքով ապրել:
Սթիվ Ջոբսն՝ իր մասին
1. Ես այն սակավաթիվ մարդկանցից եմ, ով գիտի՝ ինչ է նշանակում մեկ տարվա ընթացքում մեկ քառորդ միլիարդ կորցնել: Դա շատ լավ անհատականություն է ձևավորում:
2. Եղել է ժամանակ, երբ ես ընկերներիս տանը հատակին եմ քնել և շշեր եմ հանձնել, որպեսի համբուրգեր գնեմ: Հիմա այս ամենը ձեռք բերելուց հետո իմ կենցաղը զգալիորեն փոխվել է, սակայն՝ ո՛չ ես:
Աշխատանքի մասին
1. Դժվար աշխատանքը հաղթահարելու մեկ միջոց կա՝ այն պետք է սիրել: Եթե դեռ դրան չեք հասել, մ՛ի շտապեք, երկա՛ր փնտրեք և կգտնեք:
2. Լավագույն արվեստագետներն ստեղծում են, հզորները՝ գողանում, իսկ իրական արվեստագետները պատվերը ժամանակին են կատարում:
3. Եթե այնպիսի կեցվածք եք ցույց տալիս, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է, դա կաշխատի: Պետք է ցույց տալ, որ իրավիճակի կառավարումը ձեր ձեռքերում է, և մարդիկ կհավատան ձեզ:
Շարունակությունը` այստեղ: