Bravo.am-գրում է.

 

 Սեւակ Ամրոյանի համար ամռան վերջին երկու օրն անցել են աշխատանքային բուռն մթնոլորտում. նկարահանվել է «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծի հաղթողի նոր տեսահոլովակը, որի ռեժիսորն ու օպերատորն Արվին Քոչարյանն է, ոճաբանը` Արամ Նիկոլյանը:

 
Սեւակ Ամրոյանի "Ախպերս ու ես" տեսահոլովակի նկարահանումներին
 


«Ախպերս ու ես» հայրենասիրական երգը նոր մոտեցմամբ գործիքավորել է Դեր Հովան, իսկ նկարահանումը տեղի է ունեցել տեսահոլովակի համար հատուկ պատրաստված տաղավարում:


Շարունակությունը` այստեղ:




 

 

Սեւակ Ամրոյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ գոհ է նկարահանման ընթացքից եւ սպասում է վերջնարդյունքին.“Այս երգը բազմիցս կատարել են տարբեր երգիչներ: Մի անգամ Հարութին առաջարկեցի, որ գործիքավորի, եւ երգեցի Կրեմլի դահլիճում` Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգին: Իսկ տեսահոլովակը, կարծում եմ, Արվինը հետաքրքիր է նկարել: Շնորհակալ եմ, որ ընկերներս կողքիս են ու համաձայնեցին միասին աշխատել”: 

 

 

 

Շարունակությունը` այստեղ: