Aroxj.am-ը գրում է.


Ինչպիսին էլ լինեն ուռուցքային գոյացությունները՝ բարորակ, թե չարորակ, նոր գոյացած, թե արդեն տարիներ շարունակ օրգանիզմում ձևավորված՝ կարևորագույն բանը չանտեսել որևէ նշան կամ նախանշան: Կան քաղցկեղի տեսակներ, որոնք ցավոք, երբեմն բարդ է նկատել ու գտնել նախանշաններ, սակայն եթե որևէ բան նկատել եք, ապա վաղաժամ ախտորոշումը կարող է փրկել ձեր կյանքը: Aroxj.am-ը ներկայացնում է այն հիմնական նախանշանները, որոնք տղամարդիկ երբեք չպետք է անտեսեն, քանի որ դրանք կարող են դառնալ ուռուցքի, այնուհետև քաղցկեղի պատճառ:


Միզելու դժվարություն ու անհարմարություն

Տարիների ընթացքում տղամարդկանց մոտ կեսը խնդիրներ է ունենում միզաթողության հետ: Անպատճառ հարկավոր է դիմել բժշկի հետևյալ  դեպքերում


  • Երբ միզելու հաճախականությունը ավելանում է, մասնավորապես գիշերը
  • Միզապահության խնդիրների կամ ակամա արտահոսքերի դեպքում
  • Միզելու սկզբում դժվարության կամ մեզի շիթի թուլության դեպքում

Հիմնականում այսպիսի նախանշաններ լինում են շագանակագեղձի չափերի մեծացման ու լայնացումների դեպքում: Այս խնդիրը չլուծելու պարագայում դա կարող է հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի: Այնպես որ մի անտեսեք խնդիրը և շտապ դիմեք բժշկի մանրակրկիտ ուսումնասիրության համար: Տղամարդը պետք է անցնի ոչ այնքան հաճելի պրոցեդուրա ու հանձնի արյան ու մեզի անալիզ:

 

Շարունակությունը` այստեղ: