Ճապոնացի ռեժիսոր Հայո Միյաձակին արժանացել է «Օսկար» պատվավոր մրցանակի կինեմատոգրաֆի բնագավառում ունեցած ակնառու վաստակի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ամերիկյան կինոակադեմիային:
Միյաձակիի հետ մեկտեղ այս տարի պատվավոր «Օսկարի» դափնեկիրներ կդառնան ամերիկացի դերասան և երգիչ Հարի Բելաֆոնտեն, ֆրանսիացի ռեժիսոր Ժան Կլոդ Կարիերը և իռլանդացի դերասանուհի Մորին Օ’Հարան:
Կինոակադեմիայի հատուկ պարգեւների հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին Լոս Անջելեսում:
Հայո Միյաձակին կդառնա «Օսկար» պատվավոր մրցանակի երկրորդ ճապոնացի դափնեկիրը ռեժիսոր Ակիրա Կուրոսավայից հետո, որը համանման պարգևը ստացել է 1990 թվականին: