ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀԲԸՄ հովանավորությամբ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում օգոստոսի 29-ին տեղի կունենա բարեգործական համերգ` «Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը» խորագրով: Համերգից ստացված ողջ հասույթը կուզղվի սիրիահայերի կարիքների ապահովմանը: Համերգի գեղարվեստական ղեկավարն է Վազգեն Ասատրյանը: Այն կվարեն Սուսաննա Շահինյանը և Ժան Վարդանը: Ելույթ կունենան սիրիահայ արվեստագետներ Կարօ Տաղտեվիրենեանը, Րենա Տին, Ժան Վարդանը, Հովիկ Կարապետեանը, Լիլա ՎարդանյանՊօղոսեանը, Սարգիս Մաթոսեանը:
Համերգին ելույթ կունենան նաև Հայաստանը ներկայացնող աստղեր՝ Էմմին, Վահագն Հայրապետյանը, Արամոն, Գայանե Հովհաննիսյանը, Ռադիկ Գաբրելյանը, Ռուբեն Ամիրբեկյանը, Արման Ջալալյանը, Կարո Սարաֆյանը, Արամ Կարապետյանը, Լեոնիդ Դավթեանը, Սամսոն Աբգարեանը, Սամվել Մկրտչյանը, Երվանդ Սարգսյանը, Դմիտրի Արզումանյանը, Իշխան Հարությունյանը, Վահրամ Դավթհանը: Նվագակցելու է «70-ականների Երևան» նվագախումբը, որի երաժիշտների հիմնական մասը Կոնստանտին Օրբելյանի՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի անդամներն են:
Հայաստանցի և սիրիահայ սիրված երգիչների մասնակցությամբ համերգը Հայաստանում սիրիահայերի ինտեգրման հերթական քայլն է և ապացույցը, որ մշակույթն ազգի համախմբան կարևորագույն միջոցներից է: