Aroxj.am-ը գրում է.
Արյան շրջանառությունը օրգանիզմի բնականոն ու առողջ աշխատանքի գլխավոր գործոններից մեկն է: Եթե խախտվում է արյան շրջանառությունը, ապա առաջանում են բազմաթիվ առողջական խնդիրներ, որից ամենագլխավորը սրտանոթային համակարգի անաբավարար գործունեությունն է, ավելի պարզ՝ սրտի անբավարարությունը: Արյան շրջանառության մասին հարկավոր է մտածել դեռ վաղ տարիքից: Այն սովորությունները, որոնք ձևավորվում են պատանեկան հասակում հետագայում դառնում են լավ կամ վատ արյան շրջանառության հետևանք: Իսկ վատ արյան շրջանառությունը ունի մի քանի շատ պարզ պատճառներ: Ահա հիմնական պատճառները, որոնց հետևանքով արյան շրջանառությունը խաթարվում է
Պատճառները
- Վատ սովորություններ՝ մասնավորապես ծխելը
- Պասիվ ու քիչ շարժունակ ապրելակերպ
- Ավելորդ քաշ ու ճարպակալում
- Սխալ սննդակարգ ու անառողջ սնունդ
- Դեպրեսիվ, անկումային տրամադրություն
Արյան շրջանառությունը չկարգավորելու դեպքում հետևանքները կարող են բացասական լինել ոչ միայն սրտանոթային համակարգի ու սրտի համար, այլ նաև երակների, բարդացումների դեպքում ուղեղի համար: Aroxj.am-ը ներկայացնում է մի քանի պարզ մեթոդ՝ ինչպես կարգավորել արյան շրջանառությունը՝
Շարունակությունը` այստեղ: