Հաճախ հղիության 9 ամիսներն ուղեկցվում են գիշերային անքնությամբ: Թե ինչ է պետք անել դրանից խուսափելու համար, ներկայացնում է Aroxj.am-ը:   Վիճակագրական տվյալների համաձայն` հղի կանանց 80%-ն հղիության ինչ-որ փուլում տառապում է  գիշերային քնի խանգարումներով: Առաջին եռամսյակում անքնության պատճառներից կարող են լինել հորմոնալ փոփոխությունները, օրինակ հղիությանը բնորոշ  հորմոնների մակարդակի բարձրացումը:


Երբ օրգանիզմը, այսպես ասած, սովորում է նոր պայմաններին և փոփոխված հորմոնալ ֆոնին, անքնությունը ավելի քիչ է հանդիպում և երկրորդ եռամսյակում հղի կանանաց  մեծ մասը մոռանում է այդ տհաճ երևույթի մասին: Սակայն վերջին եռամսյակում  խնդիրը կարող է նորից վերադառնալ և շարունակվել  մինչև հղիության ավարտը:

Անքնության պատճառները

  • Երեխան ակտիվանում է գիշերը: Նրա ակտիվ շարժումները թույլ չեն տալիս քնել,
  • Մեջքի և գոտկատեղի ցավերը,
  • Ջղաձգումները, այրոցը
  • Գիշերը հաճախակի միզելու ցանկությունը,
  • Մաշկի ձգման պատճառով քոր որովայնի շրջանում,
  • Ավելացած քաշը և մեծ փորը խանգարում են քնելու հարմար դիրք ընդունել:

Որքան մոտ է հղիության ավարտը, այդքան ավելի շատ են կանայք անհանգստանում, թե ինչ է  իրենց սպասվում: Այդ պատճառով  անքնությունը կարող է  նաև հոգեբանական բնույթ կրել:

 

Շարունակությունը` այստեղ: