Երգչուհի Սոնա Շահգելդյանն այս ամառ չի հասցնի հանգստանալ, քանի որ երգչուհու համար դեռ շարունակվում են բուռն աշխատանքային օրերը։

ArmStar.am-ի հետ զրույցում Սոնան նշեց, որ շուտով նորություններ կունենա, որոնցով կուրախացնի իր երկրպագուներին. «Շուտով  պատրաստ կլինի վեբ-կայքս, այնուհետև պատրաստվում եմ ներկայացնել թեմատիկ ֆոտոշարք, ինչպես նաև ունեմ նոր երգեր ու նախատեսում եմ համերգային շրջագայությունով հանդես գալ  ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։

Եթե ամեն ինչ հասցնեմ, միգուցե նաև ձայնասկավառակ թողարկեմ,  բուռն աշխատանքային օրեր են ինձ սպասվում։ Այս ամառ շատ աշխատեցի և դեռ կաշխատեմ, ընթացքում հասցրեցի մասնակցել համերգային ու հարսանեկան միջոցառումների»։


Շարունակությունը` այստեղ: