Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը շատ խորը վիրավորվել է Բեյոնսեից իր և ռեփեր Քանյե Ուեսթի հարսանեկան արարողությանը ներկա չգտնվելու պատճառով: Հիշեցնենք, որ Քիմի խոսքերով Բեյոնսեն համաձայնվել էր նույնիսկ լինել հարսնաքրոջ դերում, բայց արդյունքում անգամ հարսանիքին չի գնացել:
Չնայած այն բանի, որ հարսանիքն այլևս անցյալում է, Քիմը չի կարողանում ներել երգչուհու արարքը և անհարգալից վերաբերմունքը իր և իր ընտանիքի հանդեպ: Քիմը հայտարարել է, որ կների Բեյոնսեին միայն այն դեպքում, երբ երգչուհին հանրային կերպով ներողություն խնդրի: