Ամերիկաբնակ հայազգի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը շարունակում է «գովազդել» Հայաստանը սոցցանցերի իր միկրոբլոգներում:
Աստղի ֆեյսբուքյան էջում հրապարակված նոր լուսանկարում Քիմ Քարդաշյանը հանդես է եկել գրավիչ կերպարում:
Կադրում Քարդաշյանը կրում է ոսկեգույն կամբինիզոն, նրա հմայիչ կերպարն ամբողջացրել են արձակված վարսերը և վառ դիմահարդարումը:
Հատկանշական է, որ Քարդաշյանը լուսանկարը մակագրել է Հայաստանի Հանրապետության դրոշով:
Ռեալիթի-շոուի աստղն այդ լուսանկարը հրապարակել է նաև Ինստագրամի իր էջում՝ կից նշելով, որ եթե իր վրա ունենար վառ կապույտ գույն, ապա կլիներ Հայաստանի դրոշը:
Հրապարակման մեջ Քիմը իր հետևորդներին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող լարված իրադարձությունները և խոսել ադրբեջանական ագրեսիայի մասին:
«Նրանք, ովքեր գուցե տեղյակ չեն, թե ինչ է կատարվում հենց հիմա Հայաստանում, ես կցանկանայի կիսվել նրանց հետ այդ մասին, որպեսզի բոլորս կարողանանք օգնել»,- գրել է հայտնի հայուհին: