BlogNewz.am-ը գրում է.
Այո՛, իրականում հնարավոր է կյանքում առանց սթրեսների ապրելը: Չնայած շատերը կարծում են, որ դրա համար պետք է մեծ գումարներ ու ժամանակ ունենալ, սակայն, ո՛չ, իրականում դրան կարող են հասնել բոլորը: Ահա թե ինչպես.
1 Դադարիր վերլուծել ու մտածել այն ամենի մասին, ինչ դեռ տեղի չի ունեցել
Հաճախ մենք ամեն հնրավոր իրավիճակ վեր ենք լուծում ու սկսում պատկերացնել այն բոլոր հնարավոր բացասական ելքերը, որ այն կարող է ունենալ: Սա հիմնականում երկու պատճառ ունի` նախ, մարդկանց թվում է, թե նախապես մտածելով հնարավոր ամենավատ ելքերի մասին` նրանք արդեն իսկ պատրաստ կլինեն, երբ դա իրականում պատահի: Եվ երկրորդ` նրանց թվում է, թե եթե գիտես ամենավատ հանրարվոր ելքը, ապա կարող ես ամեն ինչ անել տիեզերքը կառավանրիելու համար, որպեսզի դա իրականություն չդառնա:
Սակայն մի պահ կանգ առ, ու մտածիր, իսկապես, ի՞նչ օգուտ կա այդպիսի մտքերից: Արդյո՞ք դա օգնում է, որ քեզ ավելի լավ զգաս ու ավելի լավ ընդունես ինքդ քեզ ու քո կյանքը: Արդյո՞ք դա ստիպում է քեզ քաջությամբ վեր կենալ առավոտյան ու գրկաբաց ընդունել իրադրության ամենավատ ելքը, որ կարող է տեղի ունենալ: Արդյո՞ք այն քեզ ուրախության ու բավարրվածության զգացում է պատճառում: Եթե այս հարցերին «ոչ» պատասխանեցիր, ուրեմն պարզապես դադարիր անիմաստ բացասական երևակայություններից ու մտքերից:
2 Դադարիր ուրիշների խնդիրները քո վրա վերցնել
Երբ սկսում ես մյուսների խնդիրնները քեզ վրա վերցնել, սովորություն ես դարձում մշտապես ուրիշների խնդիրների մասին մտածելն ու դրանցով ապրելը: Իսկ երբ նրանց պատասխանատվությույնը քեզ վրա ես վերցնում, նրանց զրիկում ես իրենց կյանքի հանդեպ ունեցած իրենց պատասխխանավույթունը իրենց ձեռքն առնել ու ապրել:
Որոշ մարդիկ կախվածություն են ձեռք բերում թմրադեղերից ու ալկոհոլից, իսկ որիոշ մարդիկ էլ մյուսների խնդիրները իրենցը համարելուց: Ոչ մի լավություն չես անում, երբ մյուսների խնդիրնենրը սկսում ես ինքդ լուծել, որովհետև նրանք չեն իմանա, չեն կարողանա իմանալ ու չեն կարող երբեք իրենց խնդիրները լուծել:
Եթե ցանկանում ես օգնել, հնարավորություն տուր ու խրախուսիր նրանց, որպեսզի իրենց խնդիրները մարդիկ ինքնուրույն կարողանան լուծել, իրենց կյանքի պատասխանատվությունը իրենց ձեռքը վերցնեն: Քաջալերիր, մոտիվացրու ու սովորեցրու, թե ինչպես է պետք դա անել, բայց ոչ թե ինքդ փորձիր լուծել դրանք:
Շարունակությունը` այստեղ: