Գարիլ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մոտակա սուպերմարկետից պիստակ առա, բերեցի տուն, պարզվեց մեջը ավելի շատ ՈՐԴ կար, քան պիստակ։ Չալարեցի նորից հետ տարա, մոտեցավ «մենեջերը» իմացավ, որ որդնած ապրանք են վաճառում, ոչ զարմացավ, ոչ էլ գոնե ներողություն խնդրեց գոնե նրա համար, որ իրենց պատճառով քիչ առաջ մարդամեկը որդ էր կուլ տալու։ Ուղղակի ապրանքը վերցրեց, փողը դրեց դրամարկղի նախատեսված մասում ու գնաց»։