Tert.am-ը գրում է.
Բրիտանացի ամուսիններ Քլայվ Գրինը և նրա կինը՝ Ջեյնը, մի օր որոշում են իրենց նավակով կարճատև ուղևորության մեկնել դեպի Իռլանդիա և Իսպանիա, սակայն նրանց արձակուրդը տևում է 16 տարի։ Նրանք մեկնում են 1998թ. հուլիսին և վերադառնում միայն 2014-ին, գրում է Вести-ն՝ Daily Mail-ին հղումով:
Ամեն ինչ սկսվում է նրանից, որ ամուսինները որոշում են փորձարկել իրենց նոր նավակը, որն անվանում են Jane G.: Ամուսիններն Իսպանիայից ուղևորվում են Կապե-Վերդե կղզի, այնուհետ Ատլանտյան օվկիանոսով հասնում են Բարբադոս։ Կարիբյան կղզիների միջով մեկնում են ԱՄՆ-ի արևելյան ափեր և հանգրվանում Նյու Յորքում։ Որոշ ժամանակ անց ուղևորվում են Կանադա, իսկ հետո վերադառնում և Պանամայի ջրանցքով դուրս գալիս Խաղաղ օվկիանոս։
Շարունակությունը` այստեղ: