Ռուս անվանի թենիսիստուհի Մարիա Շարապովան 10-րդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վճարվող մարզուհին:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
2013 թվականի հունիսից մինչեւ 2014 թ. հունիսը Շարապովան վաստակել Է 24,4 միլիոն դոլար, որի մեծ մասը կազմել են հանրաճանաչ ֆիրմաներ «Նայք», «Թագ Հոյեր»,»Սամսունգ»,»Էվիան» եւ այլ բրենդների հետ իր կնքած գովազդային պայմանագրերի հոնորարները:
2,4 միլիոն դոլար Շարապովան վաստակել է զուտ մրցումներին մասնակցելու հաշվին: