Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարջան Ավետիսյանն այս տարի հասցրել է երեք նոր ֆիլմում նկարահանվել. երկուսի պրեմիերան արդեն եղել է: Առաջիկայում հեռուստադիտողները Մարջանին կտեսնեն նաև նոր սերիալում: Life.panorama.am-ը վերջինիս հետ զրուցել է նրա նոր ծրագրերի, հաղորդավարուհու կարիերայի, դերասանուհի տեսակի և այլ թեմաների շուրջ:
-Մարջան անունը յուրահատուկ գրավչություն է հաղորդում ձեր կերպարին, այն ո՞րդեպքում է օգնել կամ, գուցե, խանգարել ձեզ:
-Մարջանը տատիկիս անունն է. ինձ կոչել են նրա պատվին: Դա եղել է իմ վաղամեռիկ պապիկի երազանքը, և հայրս այն իրականացրել է: Անունս երբեք չի խանգարել ինձ, հակառակը, միշտ ստիպել է մարդկանց առանձնակի ուշադրություն դարձնել իմ անձին:
-Հիմա՝ որպես դերասանուհի, ի՞նչ գործունեություն եք ծավալում: Առաջիկայում կա՞մի նոր ներկայացում, որտեղ ընդգրկված եք
կամ նոր սերիալ, ֆիլմ, որտեղ կունենաքձեր մասնակցությունը:
-Այս տարի իմ մասնակցությամբ երկու ֆիլմի պրեմիերա արդեն եղել է, բացի այդ՝ մեկ այլ ֆիլմ էլ առաջիկայում կթողարկվի: Նկարահանվել եմ նաև 16 մասանոց սերիալում, դեռ չի ցուցադրվել: Հուսամ՝ այն շուտով կհայտնվի Հանրայինի եթերում: Թատրոնում էլ նոր ներկայացում է բեմադրվում, սեպտեմբերին այն կներկայացվի հանդիսատեսի դատին: