Ճանաչված արվեստագետ, կինոյի և թատրոնի ականավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը կտրուկ և համարձակ հայտարարություն է արել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին` դատապարտելով ռուսական կողմի գործողությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ru.tsn.ua պարբերականը:

 

Ըստ կայքի, Ջիգրախանյանը կանգնել է ուկրաինացիների կողմը` հայտարարելով, որ չի պատրաստվում որևէ նամակ ստորագրել, որը կսատարեր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը հարցի վերաբերյալ:

 

78-ամյա դերասանը նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես կարող են ռուսները և ուկրաինացիները պատերազմել միմյանց դեմ, և քննադատել է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները Ուկրաինայի նկատմամբ: Ջիգարխանյանն իր վերաբերմունքը իրավիճակի հանդեպ նկարագրել է հայկական ասացվածքով. «Մի հիմար ջրհորը քար է գցում, 100 խելոք չեն կարողանում հանել»