Aroxj.am-ը գրում է.
Լավ մկանային կառուցվածք ունենալու համար մարզասրահ այցելելը ցանկալի է, բայց պարտադիր չէ: Մարզաքարերի (գանտելներ) միջոցով իրականում կարելի է մարզել մարմնի գրեթե բոլոր մկանները՝ բիցեպս, տրիցեպս, ուսի, փորի մկաններ, կրծքավանդակ, մեջքի մկաններ, ոտքեր: Այս մկանները մարզելու համար բավական է ունենալ երկու միեւնույն քաշով մարզաքար:
Դրանց միջոցով ճիշտ վարժություններ կատարելու դեպքում դուք կունենաք, եթե ոչ կատարյալ, ապա դրան մոտ արդյունք: Մարզասրահն այս դեպքում անհրաժեշտ կլինի, եթե ուզում եք, ավելի մանրակրկիտ մարզել մարմնի այս կամ այն հատվածը: Այդ դեպքում մարզասարքերի անհրաժեշտություն կլինի: Իսկ եթե ցանկանում եք լինել լավ մարզավիճակում, ապա ձեռք բերեք երկու մարզաքար եւ սկսեք մարզվել:
Շարունակությունը` այստեղ: