Life.panorama.am-ը գրում է.
Այսօր մեր կյանքն անհնար է պատկերացնել` առանց բջջային հեռախոսի: Անընդհատ հայտնվում են նոր մոդելներ` ավելի ու ավելի շատ գործառույթներով: Կարելի է գնել ցանկացած գնի և որակի, ցանկացած գույնի և տեսքի բջջային հեռախոս:
1973 թ.-ի ապրիլի 3-ը նշանավորվել է առաջին բջջային հեռախոսի ստեղծմամբ, երբ առաջին անգամ օգտագործվել է անլար կապը: Մարտին Կուպերը, ով «Motorola» ընկերության ներկայացուցիչն էր, համարվում է բջջային հեռախոսի հիմնադիրը:
Հեռախոսի պատմությունը սկվել է դեռ 1947 թ.-ին` AT&T ընկերության ստեղծած 40-կիլոգրամանոց սարքի տեսքով, որը նախատեսված էր միայն ավտոմեքենաների մեջ կիրառման համար: Միայն 1970-ական թթ.-ին է սկսել նվազել բջջային հեռախոսային սարքի քաշը, կիրառվել ալեհավաք և լսափող, որոնց շնորհիվ` կապը դարձել է որոշակի ալիքներով և մեկ կենտրոնից: Զանգվածային բջջային օպերատորներ այն ժամանակ չեն եղել, և կապի կենտրոնը միակն էր:
1970-ականների սկզբերին «Motorola» ընկերությունն արտադրում էր շարժական ռադիոկայաններ: 1976 թ.-ին Մարտին Կուպերը, որն այս ընկերության ինժեներն էր, ստեղծում է դյուրակիր ռադիոկայան` նախատեսված Չիկագոյի ոստիկանության համար:
Ողջ տարվա ընթացքում «Bell Labs» և «Motorola» ընկերությունները մրցում էին` բջջային հեռախոս ստեղծելու հարցում, և վերջինը հաղթող է դուրս գալիս: Դա պարզվում է այն ժամանակ, երբ Մարտին Կուպերը, գտնվելով Մանհեթենի բանուկ փողոցներից մեկում, իր ստեղծած բջջային հեռախոսով զրուցում է մրցակցի հետ` առանց ֆիքսված տեղակայման:
Շարունակությունը` այստեղ: