Aroxj.am-ը գրում է.
Հղի կանայք եւս հանգստի կարիք ունեն: Նրանք նույնպես առավել հաճախ նախընտրում են լողափնյա հանգիստը: Օդ, արեւ, ջուր:
Այս երեք բաղադրիչները իդեալական հանգստի կարեւոր նախապայմաններն են, որոնք պետք է այսպես ասած ճիշտ օգտագործել: Aroxj.am-ը ներկայացնում է լողափին հղիների համար հանգիստն ավելի անվտանգ դարձնելու մի քանի կարեւոր խորհուրդներ:
Սովորաբար լողափ գնալու համար ամենահարմար ժամը օրվա առաջին կեսն է՝ մինչեւ ժամը 11-ը եւ երեկոյան ժամը 16-ից հետո: Կարեւոր է նաեւ ջրի ջերմաստիճանը. Այն չպետք է լինի 22 աստիճանից ցածր:
Հղիներին խորհուրդ է տրվում սառը ջրի մեջ նույնիսկ չկանգնել, որովհետեւ դա կարող է դառնալ մրսածության պատճառ:
Ապագա մայրիկի համար լողալը շատ օգտակար է, բայց սա չի նշանակում, որ պետք է, այսպես ասած, ռեկորդներ սահմանեք: Կարող եք հանգիստ լողալ, ընդհատումներով՝ 15-20 րոպե: Ջրի մեջ մարմինը սառում է եւ աստիճանաբար չեք զգում, որ արդեն հոգնել եք: Այսպիսի դեպքերում հնարավոր է առաջ գան մի շարք բարդություններ՝ արյան ճնշման անկում, գլխապտույտ, ուշագնացություն: Լավ ընթրելուց հետո մի շտապեք ջրում լողալ: Այդպիսի դեպքերում պետք է սպասել 1.5-2 ժամ:
Շարունակությունը` այստեղ: