Ավելորդ քաշը ոչ միայն ֆիզիկական, այլև հաճախ հոգեբանական խնդիրների հետ է կապված լինում: Ինչ խնդիրներ են դրանք, ինչ պայմաններում են ի հայտ գալիս և որն է լուծումը: Ավելորդ քաշ և հոգեբանություն: Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Շենգավիթ բժշկական կենտրոնի հոգեբան Նարինե Պետրոսյանի հետ:


-Արդյո՞ք հոգեբանական խնդիրները կարող են ազդեցություն ունենալ մարդու կազմվածքի վրա:

-Ընկճախտի, սթրեսի, դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց մոտ շատ հաճախ  սննդակարգի փոփոխություն է նկատվում: Օրինակ, լինում են դեպքեր, երբ մարդը հրաժարվում է սննդից: Նույնիսկ, եթե նիհար է, միևնույն է անընդհատ իրեն տեսնում է գեր, արդեն իր կառուցվածքի մասին պատկերացումն աղավաղված է:

 

Փորձում է ամեն ինչ անել այդ քաշից ազատվելու համար: Մյուս դեպքում վերը թվարկված հոգեվիճակից դուրս գալու համար սկսում են ավելի շատ ուտել: Մարդն անընդհատ փորձում է ուտել հոգեվիճակը կարգավորելու համար, մտածում է, որ կարող է դուրս գալ այդ վիճակից: Այդ ժամանակ, եթե պատկերավոր ասենք, տանջող հոգեբանական վիճակը փոքր-ինչ թեթևանում է: Իհարկե, արդյունքում, մենք ունենում ենք ավելորդ քաշ՝ կորցնելով կշտանալու զգացողությունը: Դա այնպիսի վիճակ է, երբ անդադար ծամում ես ու չես հասկանում, որ կշտացել ես: 

 

Շարունակությունը` այստեղ: