Aroxj.am-ը գրում է.

 

Սրտանոթային հիվանդությունները տարեցտարի երիտասարդանում են: Հստակ վիճակագրություն չկա, թե ինչպիսի զարգացման դինամիկա է հատկապես Հայաստանում, սակայն բժիշկները նշում են, որ իրենց պրակտիկայում երիտասարդների թիվը մեծացել է:  Եթե մի ժամանակ այն համարվում էր հասուն ու ծեր մարդկանց հիվանդություն, ապա այն այժմ ներառել է նաև մեծ թվով երիտասարդների:


Հիմնական պատճառները, ըստ սրտաբանների, անորակ սնունդն է, նստակյաց ու պասիվ կյանքը, սթրեսներն ու լարվածությունը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը: Սրտանոթային հիվանդություններից կարելի է խուսափել կամ կանխարգելել  դրանք ունենալով ճիշտ օրվա ռեժիմ, սննդակարգը ու ապրելակերպ: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում 8 միջոց սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար:

ՔԱՅԼՔ

Ամենապարզ և հեշտ տարբերակը՝ սիրտը ամրացնելու և աշխատունակությունը բարձր պահելու համար քայլքն է: Հարկավոր օրը գոնե 3000 քայլ անել: Աշխատանքից հետո տուն վերադարձեք ոտքով: Գոնե ճանապարհի կեսը անցեք քայլելով: Քայլքը կարգավորում է արյան շրջանառությունը և յուրահատուկ պրոֆիլակտիկա է սրտի համար:

 

ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐ

Սրտամկանի սնուցման համար անհրաժեշտ են միկրոտարրեր: Դրանք են կալցին, կալիումը և մագնիումը: Այս միկրոտարրերը օրգանիզմից դուրս են հանում անպետք խոլեստերինը և ավելորդ հեղուկները, իջեցնում են արյան ճնշումը և կարգավորում են սրտի ռիթմը:

 

ՎԻՏԱՄԻՆՆԵՐ

B խմբի վիտամինները անփոխարինելի են սրտանոթային հիվանդների համար: Այս վիտամինների թույլ չեն տալիս երակներին խցանվել և կարգավորում են  սրտում արյան շրջանառությունը՝ թույլ չտալով երակների սպազմներ: B խմբի վիտամիններ են պարունակում ձուկը, հացահատիկը, սոյան, ոլոռը, սմբուկը, լոբին:

 

Շարունակությունը` այստեղ: