Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր 90-ամյա հոբելյանի շրջանակներում սեպտեմբերի 20-ին հրաժեշտի համերգ կունենա Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» թատրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հաղորդում է Broadway World պարբերականը: 70-տարվա իր բեղուն գործունեության ընթացքում մեծանուն երաժիշտը վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայներիզներ, կատարել 12 00 երգ` 7 լեզվով, նկարահանվել 80 ֆիլմում և թողարկել 294 ալբոմ:

 

Նա շարունակում է իր համրեգներով լցնել միջազգային այնպիսի հսկայական համերգասրահներ, ինչպիսիք են Բեռլինի «O2» արենան, Ֆրանկֆուրտի «Ֆեշթեյլ» և Լոնդոնի «Ալբերտ» թագավորական համերգասրահները:

 

Ազնավուրի երգերը կատարել են շատ հայտնի արվեստագետներ` Էլթոն Ջոն, Էդիտ Պիաֆ, Սելին Դիոն, Սթինգ, Ռեյ Չարլզ, Թոմ Ջոնս, Անդրե Բոչելի և շատ ուրիշներ: