Երգիչներ Իոսիֆ Կոբզոնը, Վալերիան և Օլեգ Գոզմանովը չեն կարող մասնակցել «Նոր ալիք» մրցույթին, քանի որ Լատվիայի արտաքին գործերի նախարարությունն արգելել է նրանց մուտքը Լատվիա այն պատճառով, որ նրանք կողմ էին Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկվելուն:
Լատվիայի արտգործնախարարը հայտնել է, որ եթե նրանք գտնվեն Լատվիայի տարածքում ստիպված կլինեն լքեն իրենց երկիրը: Նշենք, որ «Նոր ալիք» մրցույթը կայանալու է Յուրմալայի «Ձինտարի» համերգասրահում հուլիսի 22-27-ը: