Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում` Գյուղի ազգային թանգարանում, հունիսի 28-ին կայացել է «Տարկովսկին Հայաստանում» խորագրով միջոցառում:  երեկոյի ընթացքում բանախոս Յոնուց Դումիտրեսկուն ներկայացրել է Անդրեյ Տարկովսկու կյանքի հայաստանյան էջերից մանրամասներ, ինչպես նաև հայ կինոգործիչների, մասնավորապես՝ Բագրատ Հովհաննիսյանի հետ համագործակցության վերաբերյալ:

 

Այդ համագործակցության արդյունքում 1972 թ. Անդրեյ Տարկովսկին Բագրատ Հովհաննիսյանի հետ սկսել է «Հնձանը» ֆիլմի նկարահանման աշխատանքները:

 

«Տարկովսկին Հայաստանում» խորագրով երեկոյի ավարտին ցուցադրվել է Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան» ֆիլմը (1973 թ.), որի գեղարվեստական ղեկավարն է Անդրեյ Տարկովսկին, իսկ սցենարի հեղինակը` Հրանտ Մաթևոսյանը: