"Ebay" օնլայն վաճառքի տիրույթում աճուրդի է հանվել Մարտիրոս Սարյանի «Աշտարակ» կտավը, որը նկարիչը ստեղծել է 1948թ.: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, աճուրդի վերջին օրը հայտարարված է 2014թ. հուլիսի 21-ը:


Կայքը տեղեկություն չի տրամադրում կտավի սեփականատիրոջ մասին, սակայն հայտնի է, որ վերջինս բնակվում է ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում: Համաձայն կայքի, կտավը բնօրինակ է` նկարչի ստորագրությամբ: