Սպորտային աշխարհում մեծ հռչակ վայելող ամերիկյան մրցանակաբաշխության ժամանակ ամերիկաբնակ հայ երիտասարդն ամուսնության առաջարկություն է արել իր հայազգի ընկերուհուն: Համարձակ երիտասարդը Վահրամ Շալվարժյանն է, ով աշխատում է ամերիկյան ESPN սպորտային ուղղվածության մեդիաընկերությունում, որն էլ հանդիսանում է Սպորտում գերազանցության ամենամյա մրցանակաբաշխության (ESPY Award) կազմակերպիչը:
Մրցանակաբաշխությանն ամեն տարի իրենց մասնակցությունն են բերում սպորտի և շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչները: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով espn.go.com-ը, երիտասարդ հաշվապահը համաշխարհային աստղերի ներկայությամբ ոտքի է կանգնել ու ընկերուհուն` Արաքս Գալստյանին, խնդրել դառնալ իր կինը: Շփոթված հայուհին, բարեբախտաբար, պատասխանել է «այո», ինչին հետևել են հանդիսատեսի ծափերն ու զույգի գրկախառնությունը: