Երեկ երգչուհի Լիդուշիկը նշում էր 15-ամյակը: Նախորդ տարի տարեդարձը Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տոնած երգչուհին այս տարի մեծ խնջույք չի կազմակերպել: Նրա ծննդյան երեկոյին ներկա են եղել ընտանիքի անդամներն ու ամենամոտ բարեկամները:


«Քույրիկիս ձեռքը նոր է կոտրվել, նա այս շրջանում չի կարողանում տանից դուրս գալ, այդ պատճառով էլ այս տարի ծնունդս տանը նշեցինք,- ESem.am-ին ասաց երգչուհին ու հավելեց, որ առաջիկայում ընկերների հետ կնշի այս առիթը,- մի հարմար տեղ կգնանք ու մի լավ կուրախանանք:)»:

 

 

Երգչուհին նշեց, որ բոլոր ընկերները զանգահարել ու շնորհավորել են իրեն: «Բոլոր ընկերներիս ու հարազատներս շնորհավորել են ինձ ու ջերմ-ջերմ խոսքեր ասել, սոցցանցերում էլ էջերս ողողված են բարեմաղթանքներով ու շնորհավորական բացիկներով: Այնքան ուրախ եմ: Անչափ շնորհակալ եմ բոլորին»,- նշեց Լիդուշիկը:

 

 

Խոսելով ծննդյան տոնի կապակցությամբ ստացած նվերների մասին՝ երգչուհին առանձնացրեց հայրիկի անակնկալը: «Այս տարի ավարտեցի դաշնամուրի ու շվիի դասերը, ու սեպտեմբերից պատրաստվում եմ գնալ կիթառի դասերի: Այդ կապակցությամբ հայրիկս ինձ շատ հաճելի անակնկալ մատուցեց՝ կիթառ նվիրեց: Ընտանիքիս մյուս անդամներն էլ են հաճելի նվերներ մատուցել ինձ:)»,- հավելեց երգչուհին, ով ծննդյան տորթի մոմերը փչելիս առողջություն է ցանկացել ոչ միայն իրեն, այլև բոլոր փոքրիկներին:

ESem.am-ը շնորհավորում է Լիդուշիկին և անակնկալներով լի կյանք մաղթում:


Ներկայացրեց Մերի Պողոսյանը