«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը պատասխանատվությամբ է պատրաստվում հեղինակավոր մրցույթին: Մրցույթն այս տարի կանցկացվի հուլիսի 22-27-ը Յուրմալայում: Այն հայ ակնդրի համար կհեռարձակի «Շանթ» հեռուստաընկերությանը: Մրցութային համերգների հեռարձակումից  բացի, նախատեսվում է ցուցադրել օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն կընձեռեն ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին:


Մի շարք նախագծերի հաղթող Սոնա Ռուբենյանը մրցույթին ընդառաջ՝ հուլիսի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ ուրախ է Յուրմալայում ներկայացնել Հայաստանը: «Մեծ պատասխանատվություն է ներկայացնել երկիրն այդպիսի միջազգային մրցույթում: Սա իմ առաջին միջազգային մրցույթն է, հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Եթե մրցույթ է, ապա մրցույթ են մեկնում հաղթելու համար, և գերնպատակս լինելու է հաղթանակը: Անելու եմ ամեն ինչ, որ հաղթանակը մերը լինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սոնա Ռուբենյանը: Մրցույթի կանոնադրությանը համաձայն` մասնակիցը պետք է ներկայանա երեք երգով՝ միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ:

 

Երաժշտական պրոդյուսեր Անդրեն նշեց, որ Հայաստանը ներկայացնելու համար պայքարում էր 4-5 մասնակից, և ընտրվեց Սոնան: «Արդեն երեք ամիս է՝ ձայնագրում ենք երգեր: Միջազգային հիթի համար մոտավորապես 10 երգ ենք ձայնագրել: Փոքր-ինչ ձգձգվեցին այդ աշխատանքները: Սոնան կկատարի Մայլի Սայրուսի «Wrecking Ball»-ը: Մրցույթի կանոնադրությունը նախորդ տարվանից փոխվել է, և այս տարի մասնակիցը ներկայանում է նախորդ տարիների մասնակցի հետ: Այս տարի Սոնան Մհերի հետ կներկայացնի Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը, որը կնվիրվի Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հեղինակային երգի օրվա համար պատրաստել ենք Ազատ Հակոբյանի «Կարոտ» ստեղծագործությունը»,-նշեց Անդրեն:

 

Երգչի խոսքով՝ ամեն օր փորձեր են կատարվում, և Սոնան օր օրի աճում է, կարողանում է էլ ավելի հուզել:Պրոդյուսեր Աննա Թադևոսյանն ընդգծեց, որ «Շանթ» հեռուստաընկերության միջազգային երաժշտական ձևաչափերին ավելացավ ևս մեկը՝ «Նոր ալիք» -ը: «Կրկնակի ուրախ ենք, որ այս տարի Հայաստանն այս մրցույթին կներկայացնի «Շանթի» մի շարք նախագծերի հաղթող Սոնա Ռուբենյանը: Նրա ներկայությունը «Նոր ալիք»-ում պայմանավորված չէ նրանով, որ «Շանթն» է այս տարի հեռարձակում այս մրցույթը: Սոնան մյուս երգիչների հետ մասնակցել է նախընտրական մոսկովյան փուլին և ճանաչվել է լավագույնը: Մեզ համար սա կրկնակի պատասխանատվություն է: Մենք ամեն ի նչ կանենք, որ Սոնան պատշաճ ներկայանա մրցույթին»,-նշեց Աննա Թադևոսյանը:

 

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում:Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարիանցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»ըորի առաջին մրցույթը տեղի է ունեցել 

նոյեմբերի 28-ին և 29-ին`Մոսկվայում: 

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2013»

ի երեք մրցութային փուլերի արդյունքում առաջատարը Կուբայի ներկայացուցիչՌոբերտո Կել Տորեսն էրով ժյուրիի 

քվեարկության ձայների արդյունքում հավաքել էր 357 միավոր