Gmail  փոստային ծառայությունը  հասանելի  կլինի 13 նոր լեզուներով, որոնց թվում է նաև հայերենը:  Հուլիսի 7-ից  նոր լեզուներով համալրված փոստային ծառայությունը հնարավոր կլինի  օգտագործել  և համակարգչով, և  հեռախոսով:

 

Gmail-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ նոր լեզուների թվում են նաև վրացերենը, չինարենը, ֆրանսերենը (Կանադա), գալիսերենը, լաոսերենը, կխմերերենը, մոնղոլերենը, ադրբեջաներենը, ինչպես նաև աֆրիկյան, նեպալի, սինհալա և զուլուն լեզուները:  Լեզուների մշակման և համապատասխանեցման համար աշխատել են մի խումբ լեզվաբաններ, ովքեր հաշվի են առել յուրաքանչյուր լեզվի առանձնահատկությունները:

 

Նշենք, որ մինչ այժմ Gmail-ը հասանելի էր 58 լեզուներով, իսկ հուլիսի 7-ից օգտագործվող լեզուների քանակը կդառնա 71: