Life.panorama.am-ը գրում է.
Ծնողները հաճախ երեխաներին խորհուրդ են տալիս օրը մեկ բաժակ կաթ խմել, որը նպաստում է ոսկորների զարգացմանը։ Եթե հետևել եք այս խորհրդին, ապա ևս մեկ լավ նորություն։
Հարվարդի համալսարանի կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ օրվա ընթացքում 2 անգամ կաթնամթերքի օգտագործումը նվազեցնում է գիրանալու հավանականությունը։
Հետազոտողներն ուսումնասիրել են 7173 մարդու սննդակարգը և պարզել, որ կաթնամթերք օգտագործողներն ավելի նիհար են, հատկապես նրանք, ովքեր օրը առնվազն 2 անգամ են օգտագործում կաթնամթերք։
Կաթնամթերքից հատկապես կաթն ազդում է մարդու գոտկատեղի չափսերի վրա։ Ամեն օր կաթ խմող կանայք զգալիորեն նիհար են լինում։ Սակայն մի նախազգուշացում․ կաթը չպետք է պարունակի 3,5 տոկոսից ավել յուղ։
Ինչ վերաբերում է այլ կաթնամթերքներին, ապա յոգուրտը ևս ազդում է քաշի նվազման վրա, պանիրը ներառված չի եղել հետազոտության մեջ։
Շարունակությունը` այստեղ: