Իգոր Կրուտոյի աղջկա հարսանիքի հանդիսավարը երգիչ Նիկոլայ Բասկովն էր: Շքեղ հարսանեկան արարողությունից բոլոր հյուրերը գոհ էին, միայն Բասկովի համար այն վատ ավարտ ունեցավ:Անհաջողությունը պատահել է այն ժամանակ, երբ հյուրանոցային իր համարը գնալիս Բասկովի ոտքը պատահաբար սղում է և նա ընկնում ու գլուխն ուժգին քարե հատակին է հարվածում:
Երգիչը միանգամից դիմել է բժիշկների օգնությանը: Դեպքից հետո Նիկոլայը իր բլոգում տեղադրել է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես է վնասվել գլուխը: Երգչի երկրպագուները տարբեր մեկնաբանություններ են թողել լուսանկարի տակ, ոմանք ցավում էին նրա համար, իսկ ոմանք էլ գրել էին, որ նա քիչ պետք է ալկոհոլ օգտագործեր: